211652_close_icon
views-count991 դիտում article-date 09:19 30-03-2017

Խոտածածկ տարածքներում բռնկված բոլոր հրդեհները մարվել են

Մարտի 29-30-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Աբելյան փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում այրվել է մոտ 50 քմ բուսածածկույթ, Արարատի մարզի Մասիս քաղաքի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում՝ 200 քմ չոր եղեգնուտ, Գոռավան գյուղի վերջնամասում՝ 500 քմ չոր խոտածածկույթ և ջերմահարվել 5 ծառ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ավտոկայանի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Հ-17 ավտոճանապարհի Արմավիր-Հացիկ հատվածի 5-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում՝ 4000 քմ, Հ-15 ավտոճանապարհի Արմավիր-Հայկավան հատվածի ձախակողմյան հատվածում՝ 3000 քմ, Երևան-Երասխ ավտոճանապարհի թիվ 33 հասցեում գտնվող գազալցակայանի հետնամասում՝ 5 հա, Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ «հիմնարկներ» կոչվող տարածքում՝ 500 քմ, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Թբիլիսյան խճուղուն հարակից մարզադաշտի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Ստեփանավան քաղաքի «Բագեր» կոչվող հատվածում՝ մոտ 4 հա, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի վերջնամասում՝ մոտ 2,5 հա և ջերմահարվել 20 հատ ծիրանենի, Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղի նոր գերեզմանոցի մոտակայքում՝ մոտ 800 քմ և ջերմահարվել 14 ծառ, Եղեգնաձոր քաղաքի Արփա գետի մոտակայքում՝ մոտ 2 հա, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինին փողոցի մոտակայքում՝ մոտ 1,5 հա, Արագածոտնի մարզի Օհանավան գյուղին պատկանող տարածքում՝ 3000 քմ խոտածածկույթ և եղեգնուտ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր