211652_close_icon
views-count4677 դիտում article-date 12:05 30-03-2017

150 հոգեբույժներ փորձել են անուն գտնել Վան Գոգի հիվանդության համար, սակայն մինչ օրս վիճաբանություններ է առաջացնում այդ հարցը

Վան Գոգի արվեստը ժամանակին չի գնահատվել. նրա գործերը համաշխարհային ճանաչման են արժանացել շուրջ 100 տարի անց։ Նկարչի ստեղծագործությունն արտացոլել է եվրոպական մշակույթի պատմության բարդ, բեկումնային շրջանը։ Վան Գոգի գործերից պահվում են աշխարհի լավագույն թանգարաններում (Մոսկվայի Ալեքսանդր Պուշկինի անվան կերպարվեստի, Կրյոլլեր-Մյուլլերի պետական, Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Օգյուստ Ռոդենի և այլն)։ Վան Գոգի անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա։ Վան Գոգն ապրել և ստեղծագործել է՝ հոգեպես տառապելով։ Նրա հիվանդության հարցը և դրա անդրադարձն իր աշխատանքների վրա առ այսօր վիճաբանություններ են առաջացնում. ավելի քան 150 հոգեբույժներ փորձել են անուն գտնել նկարչի հիվանդության համար և առաջարկվել են 30 տարբեր ախտորոշումներ։ Վան Գոգի հոգեկան տառապանքները հատկապես սրվել են նրա կյանքի վերջին տարիների ընթացքում, ինչը և, ըստ Պոլ Գոգենի ինքնակենսագրության, հանդիսացավ նրա՝ իր ձախ ականջի բլթակը կտրելու պատճառ (1888 թ. դեկտեմբերին վիճաբանելուց հետո)։ Այս վարկածը հերքում են գերմանացի գիտնականներ Հ. Կաուֆմանը և Ռ. Ուայլդեգանսն իրենց «Վան Գոգի ականջը. Պոլ Գոգենն ու լուռ համաձայնագիրը» աշխատությունում)։ 1973 թվականի հունիսի 3-ին Ամստերդամում բացվել է Վինսենթ Վան Գոգի թանգարանը։

Նմանատիպ նյութեր