211652_close_icon
views-count11830 դիտում article-date 23:58 29-03-2017

«Ռեալ». Մեր պատասխանը Պիկեին կտանք ապրիլի 23-ի Սուպերկլասիկոյում

«Ռեալը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որը հասցեագրված է «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեին: Վերջին քննադատել էր մադրիդյան ակումբին և ընդգծել, որ երբեք չէր աշխատի «Ռեալում»: «Մեր ակումբի հասցեին Պիկեի խոսքերին լավագույն պատասխանը կլինի ապրիլի 23-ին կայանալիք Սուպերկլասիկոն: «Ռեալը» իր բոլոր բանավեճերը միշտ խաղադաշտում է անցկացնում», նշված է ակումբի հայտարարության մեջ: Հաղորդվում է, որ «Ռեալը» հրաժարվել է Պիկեին դատի տալու մտադրությունից:

Նմանատիպ նյութեր