211652_close_icon
views-count47692 դիտում article-date 23:18 29-03-2017

Նա երբևիցե չի հայտնվել աղմկահարույց բացասական դեպքերի կիզակետում, ունի անբիծ կենսագրություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 2-ին թիվ 4 ընտրատարածքում, որն իր մեջ ներառում է՝ Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն վարչական շրջանները, թեժ պայքար է սպասվում: ՀՀԿ-ական Ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից է Հանրապետական կուսակցության անդամ Ասատուր Սահակյանը, ում հարազատների միջավայրում, ընկերական շրջապատում ու աշխատավայրում բոլորը ճանաչում են՝ որպես կարգապահ, պարտաճանաչ և պատասխանատու և որն ամենակարևորն է՝ հայրենիքը սիրող անձնավորության: Այս ընտրատարածքի համար խորդանշական է լինելու առաջիկա Աժ խորհրդարանական ընտրությունները: Այս ընտրատաածքը թե ընտրությունների նախաշեմին, ինչու՞ ոչ, նաև ընտրություններից հետո, մշտապես աչքի է ընկել աղմկահարույց դեպքերով, սակայն բոլորը քաջ գիտեն, որ Ա. Սահակյանը երբևիցե չի հայտնվել աղմկահարույց բացասական դեպքերի կիզակետում, քանի որ նրա թիվ 1 խնդիրն է՝ ընտանիք և ընկերություն: Ու հիմա եկել է այն պահը, որ նշված տարածքի ընտրողները հնարավորություն ունեն իրենց ձայնը տալու այնպիսի մի թեկնածուի, ով ունի ներկայանալի անցած ճանապարհ և անբիծ կենսագրություն: Պատգամավորության թեկնածուն իր ուժերին վստահ է. իրեն գիտեն, ճանաչում են, ու համոզված է՝ ըստ արժանվույն կգնահատվի իր մարդկային որակներն ու անցած ուղին։ Նրան վստահողները համոզված են, որ նրա ներկայությունը ազգային ժողովում նոր շունչ կհաղորդի՝ թե օրենսդիր մարմնին, և թե ընտրողների բարձրացրած հարցերին: Հարցեր, որոնք վերաբերում են ամենատարբեր բնագավառներին և Ա. Սահակյանը հետամուտ կլինի խնդիրների լուծմանը ՝ ի շահ ազգաբնակչության:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր