211652_close_icon
views-count6212 դիտում article-date 20:19 29-03-2017

Զլաթան Իբրահիմովիչ. Բանակցություններ ենք վարում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը պատմել է ակումբի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունների ընթացքի մասին: Հիշեցնենք, որ նրա պայմանագրի ժամկետն ավարտվում է ամռանը: «Տեսնենք, թե ինչ կստացվի, մենք բանակցություններ ենք վարում: Ես պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու հնարավորություն ունեմ, ցանկանում եմ լուրջ հաջողությունների հասնել, քանի դեռ այստեղ եմ խաղում: Տեսնենք, ժամանակ դեռ շատ կա: Ես հաճույք եմ ստանում նրանից, որ խաղում եմ մեծագույն ակումբում, աշխարհում ամենատարածվածներից մեկը, որը հիանալի մարզիչ է ղեկավարում: Ես նրանից վաղուց գիտեմ, նա հաղթող է, Մոուրինյոն` «Մանչեսթեր Յունայթեդի» համար իդեալական մարզիչ է», ասել է Զլաթանը:

Նմանատիպ նյութեր