211652_close_icon
views-count2846 դիտում article-date 19:49 29-03-2017

Հակոբ Սերոբյան. Եվրոպայի առաջնությանը կմասնակցի վեց մարմնամարզիկ

Մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց այն մարզիկների անունները, ովքեր մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը. «Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն մեր թիմի հիմնական կազմի չորս տղաները` Արթուր Դավթանը, Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանն ու Հարություն Մերդինյանը, ինչպես նաեւ Վիգեն Խաչատրյանն ու Արմեն Պետրոսյանը: Վիգենն ու Արմենը բազմամարտիկներ են, առանձին գործիքների վրա նրանցից մեծ ակնկալիքներ չունենք: Մեզ պետք են բազմամարտիկներ, ապագայում թիմային պայքարի համար: Հաջորդ տարվա Եվրոպայի առաջնությանը պետք է թիմով մասնակցենք: Հավաքականում հիանալի մթնոլորտ է, ավելի լավ չէր կարող լինել»,-ասաց Հակոբ Սերոբյանը: Եվրոպայի առաջնությունը կկայանա ապրիլի 19-23-ը Ռումինիայում:

Նմանատիպ նյութեր