211652_close_icon
views-count3366 դիտում article-date 19:41 29-03-2017

Անաստասիա Գալուստյանը աշխարհի առաջնությունում մտավ եզրափակիչ փուլ

Այսօր Հելսինկիում մեկնարկեց գեղասահքի աշխարհի առաջնությունը: Ֆինլանդիայի մայրաքաղաքում սառույցն առաջինը տրամադրվեց մենասահորդուհիներին: 37 մասնակիցների մեջ Հայաստանը ներկայացնում է Անաստասիա Գալուստյանը: Հայ գեղասահորդուհին, կարճ ծրագրում վաստակեց 55.20 միավոր եւ տեղ ապահովեց եզրափակչում, որտեղ մարտի 31-ին, կամավոր ծրագրում հանդես կգան 24 լավագույնները:

Նմանատիպ նյութեր