211652_close_icon
views-count4021 դիտում article-date 17:40 29-03-2017

«Ռեալը» մտադիր է դատի տալ Պիկեին

«Ռեալի» իրավաբաններն ուսումնասիրում են «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի խոսքերն այն մասին, որ մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը` ակումբի շահերից ելնելով, չարաշահում է իր դիրքը: Պիկեն առաջին հերթին նկատի է ունեցել մրցավարական կողմնակալությունը «Ռեալի» օգտին: Իրավաբանները քննարկում են, թե արդյոք պետք է «Ռեալը» դատի տա Պիկեին` վերջինիս հայտարարությունների համար: Արքայական ակումբը գտնում է, որ կատալոնացիների 30-ամյա պաշտպանն այդ արտահայտություններով անցել է թույլատրելի բոլոր սահմանները:

Նմանատիպ նյութեր