211652_close_icon
views-count74027 դիտում article-date 15:43 29-03-2017

Արտակարգ դեպք Երևանում. իրանցի զբոսաշրջիկը ինքնասպան է եղել

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 14։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձորի 3 հասցեում տղամարդու դի կա կախված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված հասցե են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։ Ոստիկանները նշված տանը հայտնաբերել են 30-35 տարեկան տղամարդու դի՝ հյուրասենյակում պարանով կախված վիճակում։ Այս պահին ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ինքնասպան եղած քաղաքացու ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է և նշված հասցեում բնակվում էր վարձակալական հիմունքներով և Հայաստան էր ժամանել որպես զբոսաշրջիկ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր