211652_close_icon
views-count3194 դիտում article-date 16:13 29-03-2017

Սրանից վատ չի էլ կարող լինել. Վ. Մատվիենկոն գնահատել է ռուս-ամերիկյան հարաբերությունները

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները գտնվում են «սրանից վատ չի կարող լինել» մակարդակի վրա, սակայն Ռուսաստանը հույս ունի, որ փոխադարձ հարգանքով երկխոսություն կծվալվի երկկողմ ու միջազգային օրակարգում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ լրագրողների հետ հանդիպման մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից ՌԴ-ի պաշտպանական ձեռնարկությունների դեմ սահմանված պատժամիջոցները, հաղորդում է Ria Novosti-ն։ Նա ընդգծել է, որ սահմանափակող միջոցառումները չեն ազդի նշված ձեռնարկությունների գործունեության վրա։ Մատվիենկոն հավելել է, որ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա, ինչը շատ վատ ազդանշան է։ Անդրադառնալով Պետդեպի հայտարարությունը, թե նշված պատժամիջոցները սահմանվել են Օբամայի վարչակազմի կողմից, ոչինչ չի բացատրում այն մասին, թե ինչպիսին է լինելու ԱՄՆ-ի հետագա ուղղությունը։

Նմանատիպ նյութեր