211652_close_icon
views-count2076 դիտում article-date 15:34 29-03-2017

Պուտինը նշել է Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման կարևորագույն պայմանը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմր Պուտինը Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման երկարաժամկետ ու կարևորագույն պայման է համարում պաղեստինյան խնդրի լուծումը, հայտնում է Ria Novosti-ն։ «Տարածաշրջանային իրավիճակի կայունացման կարևորագույն պայմանը հնացած պաղեստինյան խնդրի լուծումն է։ Բավականին ակտուալ է այդ առումով Արաբական պետությունների լիգայի Արաբական խաղաղ նախաձեռնությունը, որը լավ նախապայմաններ է ստեղծում պաղեստինյան-իսրայելական բանակցություններում առաջընթաց գրանցելու համար»,-ասել է ՌԴ նախագահը։ Հայտարարությունը Պուտինն արել է համաարաբական բարձր մակարդակի հանդիպման մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում՝ հույս հայտնելով, որ Ռուսաստանի ու ԱՊԼ-ի միջև կառուցողական կապերի հետագա ընդլայնումը պատասխանում է ազգերի շահերին, ինչպես նաև նպաստում միջազգային կայունությանն ու անվտանգությանը։

Նմանատիպ նյութեր