211652_close_icon
views-count68676 դիտում article-date 12:05 29-03-2017

Զգուշացե՛ք Մաշտոցի 5 հասցեում կայանելուց

Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան իր [url=https://web.facebook.com/gevorget] էջում [/url]գրել է. «Այն ամենը, ինչ պետք է իմանալ հայկական պետականության մասին Սա Մաշտոցի 5 հասցեն է: 2002 թվականին Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները այս հասցեում գտնվող խանութների տերերից փող են հավաքել՝ մայթը նեղացնելու և ավտոկանգառը մեծացնելու համար (մի 10.000 դոլար): Հետո «Փարքինգ Սիթի»-ն գալիս և սխալ գծանշում է անում: Գծանշում անելիս այստեղ մի ոստիկանի՝ անիվները տրաքած մեքենա էր կանգնած, այդ հատվածը չէին ներկել: Ճիշտն ասած՝ ոչ ոք չմտածեց, որ գծանշումը միտումնավոր են սխալ արել: Այժմ Ճանապարհային ոստիկանությունը Խորենացի փողոց-Մաշտոցի պողոտա տեսախցիկը տեղափոխել է դիմացի մայթ և նկարում ու տուգանում է Մաշտոցի 5 ավտոկանգառում «եղևնաձև» կայանող վարորդներին: ՃՈ-ում ասում են, որ կայանելու ձևը փոխելու համար պետք է նամակ գրել վարչապետ [url=https://web.facebook.com/Karen.Karapetyan/?pnref=story]Կարեն Կարապետյանին[/url]: Իսկ դա նշանակում է, որ առնվազն մեկ ամիս մարդկանց շարունակելու են տուգանել: Իմ մոտավոր հաշվարկներով, օրական մոտ 5 միլիոն դրամի մասին է խոսքը, հետևաբար, ենթադրում եմ, որ շատ դժվար կլինի գտնել քաղաքաշինական թղթերը: Զգուշացրեք Ձեր բարեկամներին, ընկերներին և ծանոթներին, որ իզուր չտուգանվեն: PS - Չեն տուգանվում միայն նրանք, ովքեր փակում են իրենց համարանիշները»: [img]http://shamshyan.com/ups/images/0613377001490774662987987.jpg[/img]

Նմանատիպ նյութեր