211652_close_icon
views-count6093 դիտում article-date 10:23 29-03-2017

Սոցհարցման անվան տակ փորձում են պետաշխատողներից ճշտել՝ որ կուսակցությանը կամ դաշինքին են ընտրելու. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պետական գերատեսչություններից՝ նախարարություններից և այլ հիմնարկներից ՀԺ-ն ահազանգ է ստացել, որ ՀՀԿ գրասենյակից սոցհարցման անվան տակ փորձում են իրենցից ճշտել, թե որ կուսակցությանը կամ դաշինքին են ընտրելու»: ՄԹերթը հավելում է, որ մի քանի աշխատակիցների ներկայացմամբ՝ այդ հարցն ուղղելու համար զանգում են անգամ իրենց բջջային հեռախոսահամարներին: Նրանք կարծում են, որ իրենց գերատեսչությունների ղեկավարներն են իրենց հեռախոսահամարները տրամադրել այդ հարցումները կազմակերպողներին: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր