211652_close_icon
views-count35587 դիտում article-date 12:28 29-03-2017

Ճանապարհային ոստիկանությունը տուգանքներ չի կիրառել և հորդորում է ուշադրություն դարձնել նախազգուշացման փաստերին

Հարգելի վարորդներ, 2016 թվականի ընթացքում տեսախցիկներով և լուսանկարահանող-արագաչափ սարքերով հայտնաբերված իրավախախտումներով որպես վարչական տույժ նախազգուշացում է կիրառվել (տուգանք չի նշանակվել) 96200 ճանապարհային երթևեկության կանոնների խախտման փաստով: Մինչև 2017 թ. մարտի 28-ը ներառյալ որպես վարչական տույժ նախազգուշացում է կիրառվել 42000 ճանապարհային երթևեկության կանոնների խախտման փաստով: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է ուշադրություն դարձնել նախազգուշացման փաստերին և պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր