211652_close_icon
views-count2467 դիտում article-date 10:06 29-03-2017

ՀՀ կառավարությունը երրորդ անգամ կփորձի մասնավորեցնել «Երվերելակ» ՓԲԸ-ն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը երրորդ անգամ կփորձի մասնավորեցնել «Երվերելակ» ՓԲԸ-ն. «Ժողովուրդ»–ը տեղեկացավ, որ այս հարցն արդեն ընդգրկված է կառավարության նիստի օրակարգում։ Առաջին անգամ ՀՀ կառավարությունը որոշել էի այս ընկերությունը վաճառել 2012թ–ին»։ Թերթը հավելում է, որ «Երվերելակ»–ի բաժնետոմսերը ներկայացրել էին մասնավորեցման՝ աճուրդով, սակայն աճուրդը չէր կայացել։ Երկրորդ անգամ այս ընկերության բաժնետոմսերն աճուրդի էին հանել 2013 թվականին, և կրկին այն չէր կայացել։ Հիմա կրկին ընկերությունը հանել են վաճառքի, բայց մասնավորեցման մրցութային եղանակով։ Ի դեպ, ընկերության բաժնետոմսերը դեռ 2016թ–ին գնահատվել էին ավելի քան 94 մլն դրամ։ Այս անգամ էլ ՀՀ կառավարությունը առաջարկում է ընկերության 100 տոկոս պետական բաժնեմասը ներկայացնել մասնավորեցման մրցութային եղանակով՝ բաժնետոմսերի վաճառքի մեկնարկային գինը սահմանելով գնահատված արժեքի 100 տոկոսի չափ գումարով՝ 94 մլն դրամով։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր