211652_close_icon
views-count56097 դիտում article-date 08:58 29-03-2017

Արցախից Հայաստան ժամանած Շաբոյանների բազմազավակ՝ 13 անչափահաս երեխաներից բաղկացած ընտանիքը 3 օր է, գիշերում է, ուր պատահի, երեխաները բարձր ջերմություն ունեն, իսկ նրանց մայրիկը սպասում է 15-րդ երեխային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 28-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևան քաղաքում: Նոր Նորքի 2-րդ զանգվածի 29/5 շենքի (նախկին ուսանողական հանրակացարանների 5-րդ մասնաշենք) նկուղում Ղարաբաղից 3 օր առաջ Հայաստան ժամանած Շաբոյանների բազմազավակ՝ 13 անչափահաս երեխաներից բաղկացած ընտանիքը փորձում էր ժամանակավոր բնակություն հաստատել կամ գոնե գիշերել: Ընտանիքի մայրը՝ 33-ամյա Աննա Ասլանյանը ասաց, որ արդեն 3 օր է՝ Երևանում են, ամեն օր մի տեղ գիշերում են: Ընտանիքի հայրը՝ 47-ամյա Վիրաբ Շաբոյանն էլ ասաց, որ Ղարաբաղում աշխատանք գտնելը ավելի դժվար է, քան Հայաստանում, այդ իսկ պատճառով եկել են: Շաբոյանների հետ եկել է նաև նրանց մեծ աղջիկը՝ իր ամուսնու հետ, ով ցավով նշեց, որ մյուս երեխաների մի մասը բարձր ջերմություն ունեն և գնալով ավելի է բարձրանում: Ի դեպ, երեխաների մայրը ասաց նաև, որ 4 ամսից կծնվի իրենց15-րդ երեխան: Մեր նկարահանումների ժամանակ նկուղային սենյակում էր նաև թաղային տեսուչը, ով նրանց համար հարևան շենքում տուն էր վարձակալել և ցանկանում էր վերջիններիս ժամանակավոր տեղափոխել այնտեղ, մինչև հարցը լուծում կստանա, սակայն Շաբոյանները հրաժարվում էին: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր