211652_close_icon
views-count4559 դիտում article-date 13:20 29-03-2017

«Ես շատ եմ սիրում Միացյալ Նահանգները, բայց իմ սիրտը Իսրայելում է. այնտեղ ես ինձ զգում եմ տանը»․ Նատալի Փորտման

10 տարեկանում Նատալի Փորտմանը մասնակցել է «Ruthless!» ներկայացման քասթինգին մի աղջկա դերի համար, որ դպրոցական ներկայացման մեջ գլխավոր դեր կստանար։ Նատալին ընտրվեց որպես Լորա Բել Բանդիի փոխարինող։ Երբ Նատալին 11 տարեկան էր, Revlon ընկերության գործակալը նրան առաջարկեց դառնալ մոդել, բայց նա հրաժարվեց, որովհետև ցանկանում էր կենտրոնանալ դերասանության վրա։ Ամսագրերից մեկին տված հարցազրույցում Փորտմանն ասել է․ «Ես տարբերվում էի մյուս երեխաներից։ Ես գիտեի, թե ինչ էր ինձ դուր գալիս ու ինչ էի ուզում և տքնաջանորեն աշխատում էի։ Ես շատ լուրջ երեխա էի»։ 1994 թվականին Նատալին անցավ Լյուկ Բեսոնի «Լեոն» ֆիլմի քասթինգը։ Այդ ֆիլմում նա խաղաց իր առաջին գլխավոր դերը՝ մարմնավորելով Մաթիլդա անունով աղջկա, ով ընկերություն էր անում վարձու մարդասպան Լեոնի (Ժան Ռենո) հետ։ Դերն ստանալուց կարճ ժամանակ անց գաղտնիության նպատակով Նատալին վերցրեց «Փորտման» կեղծանունը, սակայն ֆիլմի ռեժիսորական տարբերակի DVD սկավառակի վրա նա նշված է Նատալի Հերշլագ անունով։ Ֆիլմի վարձույթն սկսվեց 1994 թվականի նոյեմբերի 18-ին և ընդհանուր առմամբ արժանացավ դրական արձագանքների։ Այսպիսով, Նատալիի դեբյուտը գեղարվեստական կինոյում տեղի ունեցավ այն ժամանակ, երբ նա դեռ 13 տարեկան էր։ Նույն թվականին Նատալին նկարահանվեց «Զարգացում» հեռուստատեսային կարճամետրաժ ֆիլմում՝ մարմնավորելով Նինային՝ թոքերի քաղցկեղ ունեցող կնոջ՝ Բրիի (Լոուրեն Կոն) դստերը։

Նմանատիպ նյութեր