211652_close_icon
views-count7067 դիտում article-date 21:48 28-03-2017

Իրանի նախագահ Ռոհանին հանդիպել է Պուտինի հետ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է RBC-ն: Պուտինի խոսքով՝ Ռուսաստանին և Իրանին կապում են համագործակցության երկար տարիներ: «Իրանը մեր բարի հարևանն է և հուսալի կայուն գործընկերը: Ավելի քան 500 տարի է, ինչ դիվանագիտական հարաբերություններ ունենք»,- հավելել է ՌԴ նախագահը: Պուտինը նաև նշել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը աճել է շուրջ 70 տոկոսով:

Նմանատիպ նյութեր