211652_close_icon
views-count25725 դիտում article-date 20:39 28-03-2017

Թունավորման դեպք Աբովյան քաղաքում. 4 թունավորվածների մեջ են «Կոնվերս բանկի» գանձապահն ու Ա/Ձ-ի տնօրենը

Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել մարտի 28-ին Աբովյան բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով: Ժամը 00:10-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Աբովյան քաղաքի 6-րդ փողոցի բնակիչներ, 77-ամյա Ռոզա Արամյանը, 27-ամյա Ռոզա Արամյանը, 25-ամյա Լիլթ Արամյանը և Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի բնակիչ, 52-ամյա Խանում Ջալաթյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Հակոբյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ մարտի 27-ին, ժամը 23:00-ի սահմաններում նշված անձինք իրենց տանը զգացել են, որ ինքնազգացողությունները վատանում է և շտապ տեղափոխվել են հիվանդանոց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղափոխվածներից 27-ամյա Ռ. Արամյանը աշխատում է «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում որպես գանձապահ, իսկ Խ. Ջալաթյանը աշխատում է «Խանում Ջալաթյան» Ա/Ձ-ի տնօրեն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր