211652_close_icon
views-count8204 դիտում article-date 20:03 28-03-2017

ՖԻՖԱ-ն արտառոց որոշում է կայացրել Մեսիի դեմ

ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիին որակազրկեց 4 խաղով: Ըստ ՖԻՖԱ-ի, 29-ամյա ֆուտբոլիստը 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում` Չիլիի հետ խաղի (1:0) ժամանակ վիրավորել է գլխավոր մրցավարի օգնականին և այժմ բաց կթողնի Արգենտինայի հավաքականի առաջիկա չորս պաշտոնական հանդիպումները: Բացի այդ, Մեսիին տուգանել են 9350 եվրոյով: Որակազրկումը ուժի մեջ է մտնում այսօրվանից, ինչը նշանակում է, որ Մեսին չի կարողանա մասնակցել Բոլիվիայի հավաքականի հետ հանդիպմանը: ՖԻՖԱ-ի որոշումն արդեն բուռն արձագանք է գտել ֆուտբոլային աշխարհում, քանի որ Արգենտինա-Չիլի հանդիպումը սպասարկած բոլոր մրցավարները հայտարարել էին, որ որևէ վիրավորանք չի եղել:

Նմանատիպ նյութեր