211652_close_icon
views-count3423 դիտում article-date 19:10 28-03-2017

Մենք բարձր ե­նք գնա­հա­տում այն կար­ևոր դե­րը, ո­րը Մի­ա­ցյալ Նա­հանգ­նե­րը խա­ղում է ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման գոր­ծում. Էդվարդ Նալբանդյան

Մարտի 28-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Երևանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը արտաքին գործերի նախարարությունում բացեցին ՀՀ ԱԳՆ և ԱՄՆ դեսպանության կողմից կազմակերպված՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Հայաստանի ԱԳՆ ղեկավարությունը, հայաստանյան տարբեր գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ԱՄՆ դեսպանության անձնակազմը: Ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներն արտացոլում են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև քառորդարյա հարաբերությունների պատմությունը։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ինչպես նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Նախարար Նալբանդյանն իր խոսքում, մասնավորապես, ասաց. «Հարգելի դեսպան Ռի­չարդ Միլս, Տիկնայք և պարոնայք, Այ­սօր մենք հա­վաք­վել ե­նք Ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյու­նում` Միացյալ Նահանգների դես­պա­նու­թյան հետ հա­մա­տեղ ձեզ ներ­կա­յաց­նելու լու­սան­կար­նե­րի մի բացառիկ հա­վա­քա­ծու, ո­րը նվիրված է Հա­յաս­տա­նի Հանրապետության և Ա­մե­րի­կայի Մի­ա­ցյալ Նա­հանգ­նե­րի միջև դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րո­ւթյուն­նե­րի հաս­տատ­ման 25-ա­մյա­ հոբելյանին և ներ­կա­յաց­նում է այն ու­ղին, ո­րը մեր երկու բարեկամ երկրներն ան­ցել են մի­ա­սին մի ամ­բողջ քա­ռորդ դա­րի ըն­թաց­քում: Ցու­ցա­դրվող լու­սան­կար­նե­րի շար­քը սկսվում է միջպետական կապերի հաստատման առաջին քայլերին նվիրված մի շարք պատմական վավերագրերով: Դրանցից է Երևանում Մի­ա­ցյալ Նա­հանգ­նե­րի դեսպանության հիմնումը, որն ազ­դա­րա­րե­ց շուրջ 70 տար­վա ը­նդ­մի­ջու­մից հե­տո ար­տա­սահ­մա­նյան ա­ռա­ջին դիվանագիտական ներկայացուցչության մուտ­քը Հա­յաս­տան: Դեսպանության բացմանն անմիջապես հետևեց Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջեյմս Բեյքերի այցը, որը և կարևոր խթան հանդիսացավ երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում: Վերջերս Հյուսթոնում պարոն Բեյքերի հետ մենք կրկին առիթ ունեցանք անդրադառնալու այդ նշանակալի այցելությանը: Խո­սե­լով մեր հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ա­ռա­ջին տա­րի­նե­րի մա­սին՝ չեմ կա­րող, ի­հար­կե, խո­րին ե­րախ­տա­գի­տու­թյամբ չհի­շատակել այն լայ­նա­ծա­վալ մար­դա­սի­րա­կան օգ­նու­թյու­նը, որը Մի­ա­ցյալ Նա­հանգ­նե­րի ժո­ղո­վուրդն ու կա­ռա­վա­րու­թյու­նը տրա­մադ­րում է­ին Հա­յաս­տա­նին, ինչը հատկապես կարևոր էր Ան­կա­խու­թյան հռ­չակ­մա­նը հետ­ևած տա­րի­նե­րի ըն­թաց­քում: Այդ ժամանակ էր, որ Հա­յաս­տա­նում իր գոր­ծու­նե­ու­թյունը սկ­սեց նաև Միացյալ Նահանգների Մի­ջազ­գային զար­գաց­ման գոր­ծա­կա­լու­թյու­նը: Տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մի հաղ­թա­հար­մա­նը զու­գա­հեռ աս­տի­ճա­նա­բար փոխ­վեց նաև Հա­յաս­տա­նին տրա­մադր­վող ա­ջակ­ցու­թյան ո­րա­կը՝ մար­դա­սի­րա­կան օգ­նու­թյու­նից դե­պի զար­գաց­մանն ուղղ­ված բազ­մա­պի­սի և բազ­մա­բո­վան­դակ ծրագ­րեր: 1990-ա­կան­նե­րի սկզ­բից ի վեր թափ ա­ռած հայ-ա­մե­րի­կյան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը լի են բազմաթիվ այլ նշա­նա­կա­լից ի­րա­դար­ձու­թյու­նե­րով, ի­նչ­պի­սիք են Վաշինգտոնում Հա­յաս­տա­նի դես­պա­նու­թյան և Լոս Անջելեսում գլ­խա­վոր հյու­պա­տո­սու­թյան բա­ցու­մը, Հա­յաս­տա­նում Ա­մե­րի­կյան հա­մալ­սա­րա­նի հիմ­նու­մը, միջ­պե­տա­կան կար­ևոր համաձայնագրերի ստո­րագ­րու­մը, ա­ռևտ­րա­տնտե­սա­կան ո­լոր­տում կա­տար­ված քայ­լե­րը, ո­րոն­ցից կառանձնացնեի Հայ-ամե­րի­կյան միջ­կա­ռա­վա­րա­կան հան­ձա­ժո­ղո­վի ու Ա­րևտ­րի և ներդ­րում­նե­րի խորհր­դի ստեղ­ծու­մը, մուտքի արտոնագրերի դյուրացումը, բազ­մա­թիվ նա­հանգ­նե­րի կող­մից Հայոց ցե­ղաս­պա­նու­թյան ու Արցախի ի­նք­նորոշման իրավունքի ճա­նա­չու­մը, Միացյալ Նահանգների ա­ջակ­ցու­թյու­նը Հա­յաս­տա­նի խա­ղա­ղա­պահ կա­րո­ղու­թյուն­նե­րի ձևա­վոր­ման գոր­ծում, համագործակցությունը միջուկային անվտանգության, զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման, ահաբեկչության դեմ պայքարի և մի­ջազ­գային ան­վտան­գու­թյան ո­լոր­տին ա­ռնչ­վող այլ կար­ևոր նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րում, գի­տու­թյան, կր­թու­թյան, մշա­կույ­թի, բազ­մա­թիվ այլ ասպա­րեզ­նե­րում ի­րա­կա­նաց­ված հա­մա­տեղ ծրագ­րե­րը: Մեծապես կար­ևոր է այն ա­ջակ­ցու­թյու­նը, ո­րը Մի­ա­ցյալ Նա­հանգ­նե­րը մշ­տա­պես ցու­ցա­բե­րում է Հա­յաս­տա­նում ժո­ղովր­դա­վա­րա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի և կա­ռույց­նե­րի, ը­նտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րի, քա­ղա­քա­ցի­ա­կան հա­սա­րա­կու­թյան ամ­րապնդ­մա­նը: Երկու երկրների միջպետական հարաբերությունների խորացմանը կարևոր լիցք են հաղորդել բարձրաստիճան փոխայցերը: Ցուցադրվող լուսանկարներում արտացոլված են 25 տարիների ընթացքում մեր երկրների ղեկավարների և բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումների ուշագրավ մի շարք դրվագներ: Ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել նաև Միացյալ Նահանգների Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի գործունեությունը, որը հետևողականորեն աջակցել է երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանը և Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնում Հայաստանի ու հայ ժողովրդի համար կարևորագույն նշանակություն ունեցող հարցերի բարձրացմանը: Խո­սե­լով հայ-ա­մե­րի­կյան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի քա­ռորդ­դա­րյա պատ­մու­թյան մա­սին՝ չեմ կա­րող նաև ե­րախ­տա­գի­տու­թյամբ չհի­շել այն էական ներդ­րու­մը, ո­րը դրան­ցում ունեցել են ա­մե­րի­կա­հա­յու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը: Մեր կա­պե­րի ո­րակն ու է­ու­թյու­նը շատ ա­վե­լի թե­րի կլի­նե­ին առանց այն հա­զա­րա­վոր կա­մուրջ­նե­րի, ո­րոն­ցով մեր հայ­րե­նա­կից­ներն ի­րար են կա­պել մեր եր­կու ե­րկ­րնե­րը: ­ Մենք բարձր ե­նք գնա­հա­տում այն կար­ևոր դե­րը, ո­րը Մի­ա­ցյալ Նա­հանգ­նե­րը, որ­պես ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ, խա­ղում է ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման գոր­ծում: Հա­վա­տա­ցած եմ, որ եռանախագահ երկրների հետ հա­մա­տեղ ջան­քե­րով մեզ կհա­ջող­վի տա­րա­ծաշր­ջա­նում կա­յուն խա­ղա­ղու­թյուն հաս­տա­տել: Կցան­կա­նայի նշել, որ Հա­յաս­տա­նի ժո­ղո­վուրդն ու կա­ռա­վա­րու­թյու­նը շատ բարձր են գնա­հա­տում Ա­մե­րի­կայի Մի­ա­ցյալ Նա­հանգ­նե­րի հետ ձևա­վոր­ված սերտ բա­րե­կա­մա­կան գոր­ծըն­կե­րու­թյու­նը, որը միայն իր հա­մեստ դրս­ևո­րումն է գտել այս սրահը զար­դա­րող լու­սան­կար­նե­րի մեջ: Բնականաբար, անհնար է մի ցուցահանդեսի շրջանակներում ներկայացնել մեր երկկողմ բազմաբնույթ ու բազմաշերտ հարաբերությունների ողջ ծավալը: Մենք ար­դեն թևա­կո­խել ե­նք հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մի նոր փուլ, ո­րում մեզ, ան­կաս­կած, սպա­սում են նոր ձեռք­բե­րում­ներ և նվա­ճում­ներ: Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը կշա­րու­նա­կի ա­նել հնա­րա­վո­րը, որ­պես­զի համատեղ ջանքերով բա­րե­կա­մու­թյունն ու սերտ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը մեր պե­տու­թյուն­նե­րի և ժո­ղո­վուրդ­նե­րի միջև նվա­ճեն նո­րա­նոր բար­ձունք­ներ»։ Դեսպան Միլսն իր խոսքում նշեց, որ, որպես ԱՄՆ պետքարտուղարությունում Հայաստանի հետ հարաբերությունների համար պատասխանատու առաջին պաշտոնյա, շատ լավ է հիշում երկու պետությունների միջև կապերի հաստատմանն ուղղված առաջին քայլերը, և իր հերթին շեշտեց. «ԱՄՆ դեսպանության անձնակազմը և ես պատիվ ունենք այսօր միանալու ձեզ` նշելու Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը` այս գեղեցիկ լուսանկարների ցուցահանդեսով` ընտրված ԱԳՆ և ԱՄՆ դեսպանության արխիվներից: Կարծում եմ, որ ցուցահանդեսին ընտրված լուսանկարները բավականին ազդեցիկ կերպով արտահայտում են, թե որքան ամուր, խորը և բազմաբովանդակ են մեր երկկողմ հարաբերությունները: Ցանկանում եմ հայտնել իմ անկեղծ երախտագիտությունը նախարար Նալբանդյանին և ԱԳՆ աշխատակազմին՝ հյուրընկալելու համար այս հատուկ միջոցառումը: Շնորհակալություն ձեր համագործակցության և ձեր անկեղծ բարեկամության համար»:

Նմանատիպ նյութեր