211652_close_icon
views-count27946 դիտում article-date 18:16 28-03-2017

Վարդենիսի հրշեջ-փրկարարները բացելով տան դուռը՝ բնակարանի նախամուտքում հայտնաբերել են 89-ամյա տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Ա. Սեսմանուկյան փողոցի 1-ին նրբանցքի 14 շենքի 30 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել Վարդենիսի թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատը փրկարար ծառայության փոխգնդապետ Մնացական Փոստոյանի գլխավորությամբ: Փրկարարները Վարդենիսի ոստիկանների, ընթերականների ներկայությամբ բացելով տան դուռը՝ նախամուտքում հայտնաբերել են տանտիրոջ՝ 89-ամյա Շահեն Աղաջանյանի դին՝ բերանքսիվայր ընկած: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնութան հետքեր չկան: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր