211652_close_icon
views-count2259 դիտում article-date 16:07 28-03-2017

Դեսպան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպումներ է ունեցել Բելառուսում

Մարտի 28-ին դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Հանդիպման ժամանակ ԲՀ նախագահը նշեց, որ բարձր է գնահատում հայ և բելառուս ժողովուրդների բարեկամությունը: Կողմերը նաև խոսեցին երկկողմ հարաբերությունների և դրա հեռանկարների մասին: Նախագահ Լուկաշենկոն դեսպան Խաչատրյանին մաղթեց հաջողություն՝ իր հետագա գործունեության ընթացքում: Նույն օրը դեսպան Խաչատրյանը հանդիպում ունեցավ նաև Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ:

Նմանատիպ նյութեր