211652_close_icon
views-count8320 դիտում article-date 11:29 28-03-2017

Գուրգեն Արսենյանը հայտարարագրել է 32 միլիոն 559 հազար դրամ, 1 միլիոն 993 հազար ամերիկյան դոլար և 37 հազար եվրո. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը ավելի քան 2 միլիարդ դրամ փոխառություններ ունի: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից: Գուրգեն Արսենյանը 2016 թ. վերջում ունեցել է 2 միլիարդ 816 միլիոն 406 հազար դրամ փոխառություններ և 1 միլիոն դրամի չափով էլ՝ ներդրումներ: Պաշտոնյայի դրամական միջոցները տարեսկզբին և տարեվերջին փոքր-ինչ տարբեր են եղել՝ Արսենյանը նախորդ տարի ավելացրել է իր բանկային հաշիվների վրա գտնվող գումարները: Տարեսկզբին նա ունեցել է 24 միլիոն 525 հազար դրամ, 1 միլիոն 351 հազար ԱՄն դոլար և 23 հազար 276 եվրո դրամական միջոցներ, իսկ արդեն տարեվերջին՝ 32 միլիոն 559 հազար դրամ, 1 միլիոն 993 հազար ամերիկյան դոլար և 37 հազար եվրո: Պատգամավորի տարեկան եկամուտներն էլ ստացվել են 800 միլիոն 903 հազար դրամ շահաբաժնից, 93 միլիոն 59 հազար դրամ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից, 15 միլիոն 120 հազար դրամ վարձակալության դիմաց ստացված վճարներից և 5 միլիոն 934 հազար տարեկան աշխատավարձից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր