211652_close_icon
views-count3457 դիտում article-date 11:04 28-03-2017

Տարածքների վերադարձի հավանականությունը մինիմալ է, եթե չասենք` առհասարակ չկա. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լևոն Տեր-Պետրոսյանը «Հ1»-ի «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ փայլուն ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության բանակցությունների էությունը: 45 րոպեի ընթացքում նա ամենամատչելի, լայն հասարակության համար ընկալելի լեզվով պատմական էքսկուրս կատարեց` հակամարտության ծագման օրերից մինչև մեր օրեր և մի փոքր էլ անցավ առաջ ու ապագան նկարագրեց: Հակամարտությունը պետք է լուծվի միջազգային պլատֆորմի վրա` պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների շրջանակներում: Ընդունված կարծիք կա, որ Տեր-Պետրոսյանը ղարաբաղյան խնդրի կարգավորման թեման շրջանառում է, որովհետև դա պետք է Սերժ Սարգսյանին: Մամուլում գրում են նաև, որ Սարգսյանը ՀԱԿ-ին ամեն գնով խորհրդարան անցկացնելու խնդիր է դրել, որովհետև առաջին նախագահի թեզերը նրան պետք են: Այս տեսակետները կարող են հիմնավորված լինել միայն մի պարագայում, եթե այդ 2-3 կետերն առաջիկայում համաձայնեցնելու հավանականություն կա, և Սարգսյանին պետք է հասարակությանը պատրաստել տարածքների վերադարձին: Բայց քանի որ նման հավանականությունը մինիմալ է, եթե չասենք` առհասարակ չկա, նշանակում է՝ այս ճանապարհով փորձ է արվում ընդամենը պատրանք ստեղծել, թե ՀՀ ղեկավարությունը իր ժողովրդին պատրաստում է խաղաղության: Շաբաթ օրը Արցախում Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել զինծառայողների և նրանց ծնողների առջև և նախընտրական խաղասեղանին է նետել իր և իր կուսակցության`«կոզրի տուզը»: Պատերազմական երկրում դա գերագույն գլխավոր հրամանատարի տասնամյա փորձն է, հատկապես երբ այդ ընթացքում ակտիվ պատերազմական գործողություններ են եղել, որոնց հետքը դեռ շատ թարմ է մարդկանց հիշողության մեջ: Սարգսյանն իր ելույթում փորձել է առավելագույնս օգտագործել դա, նույնիսկ տարածքի կորուստը իր համար շահեկան դիրքերից է ներկայացրել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր