211652_close_icon
views-count2463 դիտում article-date 10:43 28-03-2017

«Հայկական վերածնունդը» շարֆեր է բաժանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արթուր Բաղդասարյանի հիմնած «Հայկական վերածնունդ» կուսակցությունը չի դադարում զարմացնել մարդկանց։ Եթե նախկինում ՀՎԿ դարձած ՕԵԿ-ը մարդկանց նախընտրական շրջանում բաժանում էր մուրաբաներ, հեռախոսներ, ապա հիմա սկսել է ձմեռային ու գարնանային շարֆեր բաժանել, այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին քաղաքացիները։ «Ժողովուրդ»-ը նաև ունի մարդկանց կողմից ուղարկված լուսանկարներ։ Եվ չնայած սրան՝ ԱԺ ՀՎԿ պատգամավորության թեկնածու էդգար Առաքելյանը հակառակը պնդեց՝ նշելով «Դրանք սուտ լուրեր են։ Ով ինչ ասես, կարող է լուսանկարել, ուղարկել»։ Հիշեցնենք, որ Ամանորին էլ նույն կուսակցությունը մարդկանց նվիրել էր «Հայասի գրուպ» ընկերության կողմից արտադրված ալկոհոլային խմիչք՝ ռոմ, կոնյակ և մրգային բնական հյութեր։ «Հայասի գրուպ»-ը պատկանում է Արթուր Բաղդասարյանին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր