211652_close_icon
views-count73913 դիտում article-date 22:28 27-03-2017

Վաղվանից Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի Շենգենյան գոտու երկրներ այցելել. Թբիլիսին տոնում է ԵՄ-ի հետ վիզայի ազատականացումը

Մարտի 28-ից Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի Շենգենյան գոտու երկրներ այցելել: Թբիլիսին մարտի 26-27-ը տոնում է Եվրամիության երկրների հետ վիզային ռեժիմի չեղարկումը: Ինչպես հաղորդել են Թբիլիսիի քաղաքապետարանում, կիրակի՝ մարտի 26-ին, վերակառուցած Աղմաշենեբելի պողոտայի հետիոտնային գոտում թեմատիկ դեկորացիաներ կտեղադրվեն: Ողջ օրվա ընթացքում «եվրոպական փողոցի» հյուրերին խոհարարական ակադեմիայի շեֆ-խոհարարների պատրաստած վրացական և եվրոպական խոհանոցի ուտեստներ կառաջարկվեն: Ժամը 12-ից non-stop ռեժիմով ելույթ կունենան վրացի դիջեյներ: Երկու հատուկ մանկական խաղահրապարակներում երեխաների համար թեմատիկ խաղեր և զվարճանքներ կկազմակերպվեն: Մասնավորապես, ավելի մեծ երեխաները դրանցից մեկում կսովորեն ճամպրուկ հավաքել ճամփորդելու համար, անհրաժեշտ տեղեկատվություն կստանան պետական սահմանի հատման կանոնների մասին: Օրը կավարտվի տոնական համերգով: Մարտի 27-ին Եվրոպայի հրապարակում վիզայի ազատականացման պատվին ինստալացիա կներկայացվի՝ Վրաստանի և Եվրամիության դրոշների լուսավորում, և տոնական մեծ գալահամերգ կանցկացվի: Դրան կմասնակցեն հայտնի կոլետկտիվներ և մենակատարներ: Եվրոպայի հրապարակի համերգը կմեկնարկի ժամը 21:00-ին: [b]Ով և ինչպես կարող է օգտվել առանց վիզայի ռեժիմից.[/b] Վրաստանի քաղաքացիներն իրավունք կունենան գտնվելու Շենգենյան գոտում (այդթվում՝ Շենգենյան գոտի մտնելու հավակնորդ երկրների տարածք՝ Ռումինիա, Բուլղարիա, Կիպրոս, Խորվաթիա) առանց վիզայի 90-180 օր, ինչպես նաև՝ Շենգենյան մի երկրից մյուսը տեղափոխվելու: 90 օրից ավել մնալու դեպքում Վրաստանի քաղաքացին դուրս կբերվի Շենգենյան գոտուց, կձերբակալվի ու կվերադարձվի Վրաստան: Իսկ արդյունքում Վրաստանի քաղաքացին 5 տարի չի կարողանա օգտվել վիզային ռեժիմի ազատականացման արտոնություններից: Առանց վիզայի ռեժիմից օգտվելու համար Վրաստանի քաղաքացին պետք է ունենա կենսաչափական տվյալներով անձնագիր, ֆինանսական ապահովվածությունը հաստատող փոաստաթուղթ, հետադարձ տոմս ու հյուրանոցի ամրագրում: Վրաստանի քաղաքացին այս փաստաթղթերը ներկայացնում է անմիջապես սահմանին, այլ ոչ թե հյուպատոսարանում: Վիզային ռեժիմի ազատականացումը չի վերաբերում աշխատանքային միգրանտներին ու երկարաժամկետ կրթական վիզաներին: Նման տեսակի վիզա ստանալու համար Վրաստանի քաղաքացին պետք է դիմի հյուպատոսություն: [b]Ո՞ր դեպքերում առանց վիզայի ռեժիմը կարող է կասեցվել[/b] Եթե Վրաստանը չհամագործակցի ռեադմիսիայի հարցում (Վրաստանից ԵՄ մեկնած ևարտաքսման ենթարկված սեփական և արտասահմանյան քաղաքացիների ընդունում): Եթե զգալիորեն աճի ապաստան փնտրողների թիվը, Եթե զգալիորեն աճեն ԵՄ սահմաններն ապօրինի հատելու դեպքերը: [url=https://jam-news.net/?p=27131&lang=hy]JAMNEWS[/url]

Նմանատիպ նյութեր