211652_close_icon
views-count77307 դիտում article-date 10:52 27-03-2017

Կշտացել ենք «Նոր տարվա լիմոնադ դարձած» պատգամավորներից, մենք ուզում ենք՝ էս հողն ու ջուրը սիրող, գյուղացու վերքին դարման անող մեր թեկնածուին տեսնենք Ազգային ժողովում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 26-ին, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու, ծնունդով ճամբարակցի Արամ Եգանյանը հերթական հանդիպումը ունեցավ իր ընտրողների հետ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գետիկ, Մարտունի և Ներքին Ճամբարակ այցելելիս պատգամավորության թեկնածուին գուղացիներն ընդունեցին աղ ու հացով, նաև մորթեցին գառ, որից հետո Ա. Եգանյանը՝ ի հիշատակ հերոս զինվորների, ծաղիկներ խոնարհեց, որից հետո սկսվեց պատգամավորության թեկնածուի և նրա վստահված անձանց հանդիպում-քննարկումը ընտրողների հետ։ Ա. Եգանյանը մանրամասն ներկայացրեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի տեսլականը՝ Հայաստանի հետագա զարգացման վերաբերյալ՝ ասելով, որ այն շատ իրատեսական է ու հաստատ, եթե Ազգային ժողովում իրենց կուսակցությունը մեծամասնություն կազմի, իրենք աշխատելու են ամեն ձև, որպեսզի ժողովրդին հուսախաբ չանեն։ Գրեթե բոլոր տեղերում գյուղացիներն ասում էին. «Հանրապետական կուսակցությունը մեզ հնարավորություն է տվել, որպեսզի մեր ներկայացուցիչը ունենանք Ազգային ժողովում, ու հիմա կան բազմաթիվ թեկնածուներ, որոնց ոչ փնովում ենք, ոչ էլ վատաբանում։ Պարզապես վստահ ենք, որ մեր վերքերին դարման կլինի միայն մեր Արամը, ով մեր հող ու ջրի մարդն է, լավ գիտի մեր հոգսերն ու խնդիրները և ունի հարուստ փորձ՝ ինչպես լուծել այդ խնդիրները։ Կուշտ ենք ամպագոռգոռ խոսքեր ասող պատգամավորներից ու թեկնածուներից, ովքեր դաձել են Նոր տարվա լիմոնադ. ընտրվելուց հետո տարին մի անգամ նույնիսկ չեն բարեհաճել այցելել մեզ, իսկ մեր Արամը, գիտենք՝ այդպիսին չի լինի, քանի որ դեռ մանկուց ենք ճանաչում նրան, մեր աչքերի դեմ է մեծացել ու միշտ սատար է եղել գյուղացուն, կարիքի մեջ գտնվող մարդուն և, որ ամենակարևորն է, էս հող ու ջուրը սիրող մարդ է։ Իսկ հողն ու ջուրը սիրող մարդը կյանքում հուսախաբ չի անի ժողովրդին»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 200+
200+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր