211652_close_icon
views-count29178 դիտում article-date 14:36 27-03-2017

Արամո. «Եթե Սամվել Սանամյանը մի բան ասում է, վստահ եմ` այդ խոսքի տակ ստորագրված է». ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Գևորգյանը (Արամո)` Կոտայքի մարզն ընդգրկող 10-րդ ընտրատարածքում ՀՀԿ կողմից ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Սամվել Սանամյանի մասին. «Սամվել Սանամյանի հետ ծանոթացել եմ 10-15 տարի առաջ։ Ես կխոսեմ Սամվելի մարդկային տեսակի մասին։ Ես սիրում եմ զուսպ մարդկանց։ Սիրում եմ հավասարակշիռ մարդկանց, մարդկանց, ովքեր լսում են։ Սամվելը պատկանում է նրանց թվին։ Ընկերների հետ շատ ուշադիր է և շատ թանկ է գնահատում ընկեր լինելը։ Վստահորեն կարող եմ ասել, որ ամենադժվար պահերին նա քո կողքին կլինի։ Բնականաբար, ուրախության պահերին շատ ընկերներ լինում են կողքիդ և ուրախանում են, ցավոք, կայանքն այնպիսին է, երբ քեզ դժվար է լինում, մարդիկ անհետանում են։ Սամվելն այդ մարդկանց թվին չի պատկանում։ Նա իր գործի պրոֆեսիոնալն ու նվիրյալն է։ Ես ուրախ եմ, որ ծանոթացել եմ Սամվելի հետ և վստահ եմ, որ ընկերություն ենք անելու դեռ շատ տարիներ։ Նա իր խոսքի տերն է։ Եթե Սամվել Սանամյանը մի բան ասում է, վստահ եմ` այդ խոսքի տակ ստորագրված է և դրա պատասխանն ունի։ Ես հարգում եմ նման տեսակը»։ Արամոյի խոսքն ամբողջությամբ՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր