211652_close_icon
views-count2316 դիտում article-date 15:02 27-03-2017

Հնդկաստանում ավտոբուսն ընկել է գետը. կա առնվազն 10 զոհ և 25-ից ավելի վիրավոր

Առնվազն 10 մարդ է զոհվել և ևս 25-ը վիրավորվել Հնդկաստանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, հաղորդում է Ria Novosti-ն։ Մանիփուր նահանգի Սենափաթիի շրջանում ավտոբուսն դուրս է եկել ճանապարհից և ընկել գետը։ Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոցներ։ Տեղի ոստիկանության փոխանցմամբ՝ նրանցից շատերը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Ոստիկանության տվյալներով՝ ավտոբուսը գերծանրաբեռնված է եղել, ինչին էլ նպաստել են եղանակային անբարենպստ պայմանները և ամենայն հավանականությամբ՝ վարորդի անփութությունը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Հնդկաստանում չափազանց բարձր է ավտովթարի մակարդակը։ Ամեն օր մոտ 400 մարդ է դառնում ավտովթարի զոհ այդ երկրում։

Նմանատիպ նյութեր