211652_close_icon
views-count20217 դիտում article-date 23:31 27-03-2017

Խորհրդային միության կործանման չապացուցված վարկածը. «Չոր օրենք»

Գարնանային պայծառ մի առավոտ սովետահպատակը սովորականի նման մտավ խանութ օղի գնելու: [b]- Չի թույլատրվում (Не положено),- ասաց վաճառողուհին: - Այսինքն, ինչպե՞ս թե՝ չի թույլատրվում: Օղի չկա՞,- խուճապի մեջ ընկավ սովետահպատակը: - Կա, բայց այս ժամին չի թույլատրում վաճառել: Միայն ժամը 14-ից 19-ը:[/b] Վրդովմունքի խուլ ալիք բարձրացավ բնակչության շրջանում: Կոմունիստական «Պրավդա» պաշտոնաթերթի 1985-ի մայիսի 17-ի համարում ազդարարվում էր, որ ուժի մեջ է մտել Գորբաչովի հրամանագիրը «Օղու վաճառքը սահմանափակելու» մասին: Այն պատմության մեջ մտավ «Չոր օրենք» (Сухой закон) անվամբ: Հետագայում որոշ վերլուծաբաններ կարծիք հայտնեցին, թե «Չոր օրենքը» խորհրդային կայսրության կործանման պատճառներից մեկն է: Խորհրդային ամբողջատիրական համակարգը անհատին ճզմում ու ստորացնում էր, տեղ տալով այսպես կոչված՝ «կոլեկտիվին»: Եվ մարդը ստիպված խմում էր, հարբում ու «տեղափոխում» զուգահեռ իրականություն, որտեղ չկային կոմունիստական ցնորաբանություններ, բռնատիրություն, կեղծիք, և ամենակարևորը՝ հարբած մարդու խոսքի ազատությունը սահմանափակված չէր: Այլ կերպ ասած՝ մարդը փորձում էր չխեղդվել խորհրդային գաղջ մթնոլորտում՝ խմելով, հարբելով և անջատվելով: [img]http://shamshyan.com/ups/images/0878153001490560851889484.jpg[/img] [i]Հարբեցողության դեմ պայքարի քարոզչություն[/i] Լճացման տարիներին՝ (1960-80թթ) ԽՍՀՄ-ում պաշտոնական տվյալներով մեկ շնչի հաշվով սպառվում էր 10,5 լիտր օղի: Դա նշանակում է, որ չափահաս տղամարդը տարեկան խմում էր մոտ 90-100 շիշ օղի: Այս տվյալի մեջ հաշված չէր, թե ինչքան ինթնաթոր կամ կեղծ օղի էր խմվում: Եվ իրականում սպառումն ավելի շատ էր: Այդ ժամանակ ԱՄՆ-ում լույս տեղավ բժշկական մի հետազոտություն, ըստ որի տարեկան մեկ շնչի հաշվով 25 լիտր ալկոհոլ սպառող ժողովուրդը ոչնչացման ուղու վրա է: [img]http://shamshyan.com/ups/images/0393126001490560861875518.jpg[/img] 1980-ականների առաջին կեսին հարբեցողությունը ԽՍՀՄ-ում դարձավ համազգային աղետ։ Պետական քարոզչական բոլոր խողովակներով հարբեցողության դեմ պայքարի կոչ էր արվում, սակայն ոչ ոք չէր լսում: [img]http://shamshyan.com/ups/images/0839333001490560870366018.jpg[/img] Միաժամանակ խորհրդային տնտեսությունը լուրջ ճգնաժամ էր ապրում, մեծ քանակությամբ արտաքին պարտքեր էին կուտակվել: Տնտեսությունը կործանումից փրկելու համար ԽՍՀՄ-ը որոշեց կրճատել միջուկային սպառազինության ահռելի ծախսերը և վարկ վերցնել Արևմուտքից: Այդ ժամանակ գերտերություններն ու միջազգային կազմակերպությունները վարկ տրամադրելու նախապայման առաջարկեցին՝ իրականացնել ժոովրդավարական բարեփոխումներ: Եվ ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովը հռչակեց հասարակական վերակառուցման գործընթաց, որն իրենից ներկայացնում էր քաղաքական մի շարք բարեփոխումներ: [img]http://shamshyan.com/ups/images/0070376001490560882757820.jpg[/img] [i]Միխայիլ Գորբաչով[/i] Իսկ մի քանի ամիս անց Գորբաչևն ընդունեց «Չոր օրենքը», որով հավանաբար ձգտում էր բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը: Նույնիսկ ստեղծվեցին հարբեցողության դեմ մարտնչող կազմակերպություններ: Սակայն վերլուծաբանները կարծում են, թե «Չոր օրենքի» իրական նպատակը խորհրդային ժողովրդի ուշադրությունը բարեփոխումների ուղղությամբ սևեռելն էր: Այս համատեքստում ենթադրություն կա, թե «Չոր օրենքի» ընդունումը ևս եղել է արևմտյան նախապայմանների շարքում՝ ի թիվս ժողովդավարական բարեփոխումների: [img]http://shamshyan.com/ups/images/0970557001490560929546387.jpg[/img] Միխայիլ Գորբաչովը «Չոր օրենքը» քարոզելու ընթացքում մեջբերում էր ոչ միայն վիճակագրության տվյալները, հուսահատ ծնողների, կանանց, երեխաների զգայացունց նամակները, այլ նաև հարազատ աղջկա փաստարկները, որը բժիշկ էր և զբաղվում էր ալկոհոլային մահացության հետազոտություններով: [img]http://shamshyan.com/ups/images/0145053001490560902400305.jpg[/img] [i]«Չոր օրենքի» ժամանակ օղու հերթերում[/i] Հարբեցողության դեմ պայքարում ի հայտ եկան մի շարք խնդիրներ: Օղին վաճառվում էր ժամը 14-ից 19-ը և երկու շշից ոչ ավելի: Եվ խեղճ սովետահպատակները առավոտվանից հերթ էին կանգնում խանութում: Այսպիսով «Չոր օրենքը» ոչ թե նպաստում էր աշխատանքի արտադրողականության բարձրացմանը, այլ հակառակը՝ մարդիկ ժամերով հերթի մեջ էին: Իսկ նրանք, ովքեր չէին ցանկանում ժամերով, օրերով հերթ կանգնել, օգտագործում էին քիմիական տարբեր սպիրտներ, օդեկոլոն, սոսինձ էին շնչում և այլն։ Սա հանգեցրեց թունավորումների, աշխատունակ տարիքի մարդկանց մահացության աճի։ Ծաղկեցին տնային պայմաններում օղու թորումն ու վաճառքը: Ալկոհոլի առևտրով սկսեցին զբաղվել սպեկուլյանտները։ 1988-ին ալկոհոլի վաճառքից ստվերային գործարարները ստացան 33 մլրդ ռուբլի եկամուտ։ [img]http://shamshyan.com/ups/images/0791015001490560911851109.jpg[/img] [i]Օղու թորումը տնային պայմաններում[/i] 1988-ին «Չոր օրենքի» հակառակորդները, ովքեր հիմնականում էկոնոմիկայի գծով պատասխանատու մարմինների ներկայացուցիչներն էին, հաղորդեցին, որ բյուջեի եկամուտները նվազել են, սպառվում են պաշարները, ԽՍՀՄ-ն ապրում է արևմուտքից վերցված պարտքի հաշվին, որը չի կարողանում մարել: [img]http://shamshyan.com/ups/images/0800329001490560920659387.jpg[/img] [i]Հարբեցողությամբ էին զբաղվում անմիջապես խանութների շրջակայքում[/i] Գորբաչովի մինիստրները հաշվարկել էին, որ ալկոհոլի վաճառքի նվազումից առաջացած ֆնանսական կորուստները կծածկվեն նավթի գների աճով (1985-ին 1 բարելի գինը 30 ԱՄՆ դոլար էր): Սակայն Արևմուտքի կողմից տնտեսական ճնշման արդյունքում անկում ապրեց նաև ԽՍՀՄ նավթի գինը, որը համալրեց արդեն առկա խնդիրների շարքը։ Խորհրդային տնտեսությունը աչքի առաջ փլուզվում էր և այն ոչ մի կերպ արդեն հնարավոր չէր փրկել: 1986թ. Ռեյկյավիկում Ռեյգան-Գորբաչով հանդիպմամբ ազդարարվեց Սառը պատերազմի ավարտի սկիզբը: Գորբաչովը փաստացի ընդունեց պարտությունը: Դա Չարի կայսրության կործանման նախերգանքն էր: [img]http://shamshyan.com/ups/images/0197974001490592267197126.jpg[/img] [i]Ռոնալդ Ռեյգանն ու Միխայիլ Գորբաչովը Ռեյկյավիկում 1986թ[/i] ԽՍՀՄ նախարարների խորհրդի հախագահ Ռիժկովը, երկրի տնտեսությունը փրկելու համար սկսեց ճնշում գործադրել օրենքի չեղարկման համար, որպեսզի օղու սպառման եկամուտներով հնարավոր լինի պետական բյուջեն լցնել: Ի վերջո, 1988-ին ալկոհոլի վաճառքի սահմանափակումը հանվեց և չեղարկվեց «Չոր օրենքը»: Սակայն ԽՍՀՄ-ի կործանումն արդեն անդառնալի ընթացք էր վերցրել: [img]http://shamshyan.com/ups/images/0285421001490560939592457.jpg[/img] [i]«Պարտադրված սթափություն»[/i] Ըստ էության Չոր օրենքը բազմպատկեց ռուս ժողովրդի ատելությունը սովետական վարչակազմի նկատմամբ: Սակայն Չարի կայսրության կործանմանն անուղղակի նպաստելուց զատ, «Չոր օրենքն» ունեցավ կոնկրետ չափելի այլ ձեռքբերումներ, որոնք ժամանակին ներկայացրել է սովետական պաշտոնական վիճակագրությունը: Այդ երեք տարիներին. 1. Հանցագործությունների թիվը նվազեց 70 տոկոսով։ 2. Հոգեբուժարաններում հարբեցողներից ազատված մահճակալները փոխանցվեցին հոգեկան հիվանդություններից տառապողներին։ 3. Ավելացավ կաթի սպառումը բնակչության կողմից: 4. Ամրապնդվեցին ընտանեկան հիմքերը։ 5. Աշխատանքի արտադրողականությունը 1986-1987 թթ-ին աճեց տարեկան 1 տոկոսով, ինչը երկրի գանձարանը համալրեց 9 մլրդ ռուբլով։ 6. Աշխատանքային բացակայությունների քանակը նվազեց արդյունաբերության ոլորտում՝ 36%-ով, շինարարության՝ 34% (մեկ րոպե անգործությունը երկրին արժենում էր 4 մլն ռուբլի)։ 7. 45 մլրդ ռուբլով աճեցին խնայողությունները։ 8. 1985-1988թթ անկոհոլի իրացումից դրամական մուտքերը նվազեցին 39 մլրդ ռուբլով։ 9. Բարելավվեց բնակչության հիգիենիկ ու բարոյականությական վիճակը։ 10. Նվազեց վնասվածքների, վթարների քանակը, որի հետևանքով կորուստները 250 մլն ռուբլով կրճատվեցին։ 11. Աշխատունակ տարիքի բնակչության մահացության մակարդակը 1987-ին նվազեց 20%-ով, իսկ միևնույն տարիքի տղամարդկանց դեպքում՝ 37%։ 12. Աճեց կյանքի միջին տևողությունը, մասնավորապես, տղամարդկանց մոտ 1984-ին 62,4, 1986-ին՝ 65 տարեկան։ Կրճատվեց մանկական մահացությունը։ 13. Աշխատանքային խնայողություններն օգտագործվում էին բնակարանների վերանորոգման համար։ 14. Սննդի տարեկան վաճառքն ավելացավ 45 մլրդով։ 15. Ոչ ալկոհոլային խմիչքների ու հանքային ջրերի վաճառքն ավելացավ 50 %-ով։ 16. Կտրուկ կրճատվեց հրդեհների թիվը։ 17. Կանայք ապագայի հանդեպ վստահություն ձեռք բերեցին, և ծնունդները շատացան: 18. Ռուսաստանում 1987-ին ծնունդների թիվը կազմեց ամենաբարձրը վերջին 25 տարիների ընթացքում: 19. 1985-1987թթ-ին մահացածների թիվը 1984-ի համեմատ պակասեց 200,000-ով: [img]http://shamshyan.com/ups/images/0915922001490560953903961.jpg[/img] Իրականում «Չոր օրենքը» համընդհանուր սթրես է առաջացրել: Այն հաղթահարելու համար մարդը ստիպված իր ավելորդ էներգիան սպառում էր հասարակական ակտիվության մեջ, ինչն էլ էապես նպաստել է խորհրդային կայսրության կործանմանը: Չոր օրենքի մասին հորինվել են բազմաթիվ անեկդոտներ, գրվել են բազմաթիվ երգեր և բանաստեղծություններ: Այդ թեման արծարծվել է սովետական բազմաթիվ ֆիլմերում:

Նմանատիպ նյութեր