211652_close_icon
views-count7762 դիտում article-date 14:49 27-03-2017

Ո՞րն է Յուրի Գագարինի մահվան իրական հանգամանքը․ Այսօր առաջին տիեզերագնացի մահվան օրն է

1968 թ.-ի մարտի 27-ին Յուրի Գագարինը մահացավ ավիավթարից։ Ավիավթարի պատճառները պարզելու համար ստեղծվել էր պետական հանձնաժողով։ Բայց պատասխանը այդպես էլ մնաց գաղտնի։ Դրա մանրամասները պարզ դարձան բավականին վերջերս հանձնաժողովի հարցազրույցնեից։ Հանձնաժողովի վերջնական եզրակացությունը հետևյալն էր. օդային վարժությունների կատարման ժամական անձնակազմը սխալ գոծողությունների արդյունքում դուրս էր եկել իր տիրույթից և համարյա ուղղահայաց դիրք էր ընդունել։ Չնայաց օդաչուների ջանքերին, ովքեր փորձում էին ետ բերել ինքնաթիռը հորիզոնական դիրքի, ինքնաթիռը բախվեց գետնին և անձնակազմը մահացավ։ Հետազոտությունների արդյունքում տեխնկական խնդիրներ առաջ չբերվեցին։ Իսկ դատաբժշկական փորձաքնությունների արդյունքում օդաչուների արյան մեջ ավելորդ տարրեր չհայտնաբերվեցին։ Մասնագետների հետազոտությունների արդյունքում պարզեց, որ կտրուկ շրջադարձի պատճառը եղել է ուրիշ ինքնաթիռի մոտեցումն ու կտրուկ շեղումը, նրանց հետագծերի հնարավոր համընկնումը։ Գտնվելով ամպամած տիրույթում, օդաչուները չէին տեսնում թռիչքի բարձրությունը։ Առաջնորդվելով ոչ հստակ տվյալներով, օդաչուները ենթադրում էին, որ կհասցնեն բարձրացնել ինքնաթիռը, բայց պահուստային բարձրությունը քիչ եղավ։ Ամպամած տիրույթից դուրս գալուց հետո, կատապուլտով թռնելու համար արդեն շատ ուշ էր։ 2013 թ. Ալեքսեյ Լեոնովը հայտարարեց, որ այդ վարկածը ճիշտ է։

Նմանատիպ նյութեր