211652_close_icon
views-count8603 դիտում article-date 22:42 26-03-2017

Մոսկվայի կենտրոնում կոռուպցիայի դեմ ցույցի ավելի քան 500 մասնակից է ձերբակալվել

Մոսկվայի կենտրոնում անցկացվող հակակոռուպցիոն ցույցի ձերբակալված մասնակիցների թիվը գերազանցել է 500-ը: Այս մասին հայտնում է ТАСС-ը: Ըստ մայրաքաղաքի իրավապահ մարմինների տվյալների՝ Պուշկինի հրապարակից ոստիկանները հարյուրավոր ակտիվիստների են բերման ենթարկել։ Բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է նաև ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին: Նա վարչական պատասխանատվության է ենթարկել: Դատախազությունն ավելի վաղ նախազգուշացրել էր ցույցի կազմակերպիչներին օրենքի խախտումներ թույլ չտալու մասին: Նշենք, որ մարտի 26-ին Ռուսաստանի տարբեր քաղաքներում կոռուպցիայի դեմ ակցիաներ են անցկացվում:

Նմանատիպ նյութեր