211652_close_icon
views-count63294 դիտում article-date 22:28 26-03-2017

Արմավիրի մարզում ավտովթարի է ենթարկվել ոստիկանության Մեծամորի բաժնի պետը. նրա փոխարեն այլ անձ է ներկայանում որպես վարորդ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Volkswagen Tiguan մակնիշի 01 PP 200 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ հետաքննիչի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր էր ժամանել 26-ամյա Դավիթ Իգիթյանը և հայտարարում էր, որ ավտոմեքենան իրենն է և այն ինքն է վարել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ իրականում ավտոմեքենան վարել է ոչ թե ավտոմեքենայի սեփականատեր ներկայացած Դ. Իգիթյանը, այլ Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի 25 շենքի բնակիչ Հայկ Թումանյանը, ով աշխատում է ոստիկանության Մեծամորի բաժնի պետ: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ իրականում մեքենան Դ. Իգիթյանը չի վարել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան էլ պատկանում է Հ. Թումանյանին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր