211652_close_icon
views-count34314 դիտում article-date 19:36 26-03-2017

Արտակարգ իրավիճակ Երևանի կենտրոնում․ միայն Երևանը չսիրողը այս կերպ կվարվեր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն տևական ժամանակ է, որ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոցի 10 շենքի բակում հասունանում է համաճարակ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը բնակիչներն արդարացիորեն բարձրաձայնում էին, որ 1 տարուց ավելի է այս հատվածում բարձիթողի իրավիճակ է։ «Բազմաթիվ անգամ ահազանգել ենք պատկան մարմիններին, որպեսզի հետևություններ անեն և կուտակված աղբը հեռացնեն, սակայն ամեն անգամ «ձայն բարբառո հանապատի»։ Հիմա ձմեռ է և շատ չի զգացվում այդ հոտը, բայց էսա օրերը տաքանան՝ համաճարակը պատրաստ է։ Այս կեղտի հարևանությամբ գործում է նաև մանկապարտեզ և այլ կարևորագույն օբյեկտներ, իսկ Երևանի քաղաքապետարանն ու Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուները չեն բարեհաճում վերացնեն խնդիրը»։ Սա է իսկական Երևանը, որտեղ ըստ պաշտոնյաների իրենք տանն են։ Երևանը սիրող պաշտոնյան ու քաղաքացին նման կերպ չեն վերաբերվի։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր