211652_close_icon
views-count10774 դիտում article-date 21:20 26-03-2017

Գիտելիք, որի իմացությունը ցանկալի է

Գոյություն ունի բնածին կրկված բթամատի հազվագյուտ հանդիպող հիվանդություն։ Նիդերլանդների Լեյդեն քաղաքի շենքերի արտաքին պատերին տարբեր լեզուներով տպվել են 101 բանաստեղծություններ։ Կարատեի ամենահին կազմակերպություններից մեկը Ճապոնիայի կարատեի միությունն է։ Որոշ մշակութային ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ ասիական և հնդեվրոպական էթնիկ ենթախմբերում կա նախապատվություն այտերի փոսիկներ ունեցող մարդկանց նկատմամբ, և նրանք համարվում են առավել գրավիչ ու անկեղծ։ Ռուսական կայսրության տարածքում կիրառվում էր փաստաթուղթ, որն անձին թույլատրում էր օրինական ճանապարհով զբաղվել մարմնավաճառությամբ։ Երևանի ճոպանուղին բացվել է 1967 թվականին և փակվել 2004 թվականին։

Նմանատիպ նյութեր