211652_close_icon
views-count10966 դիտում article-date 21:05 26-03-2017

Կարակասում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացավ մոտ 20.000 մարդ․ Պատմության այս օրը

1812 թ. - Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացավ մոտ 20.000 մարդ: 1826 թ. - ավստրիացի երգահան Ֆրանց Շուբերտը տվեց իր միակ հասարակական համերգը: 1827 թ. - մահացել է Լյուդվիգ վան Բեթհովենը, գերմանացի մեծագույն կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր (ծնվ. 1770 թ.)։ 1934 թ. - Մեծ Բրիտանիայում մտցվեցին քննություններ ավտոմեքենա վարելու համար: 1945 թ. - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկյան զորքերը գրավեցին ճապոնական Իվոձիմա կղզին: 1947 թ. - ԽՍՀՄ-ում արգելվեց մահապատիժը: 1971 թ. - Բանգլադեշը հայտարարեց իր անկախությունը Պակիստանից: 1995 թ. - ուժի մեջ մտավ Շենգենյան համաձայնությունը: 1996 թ. - Միջազգային արժութային ֆոնդը Ռուսաստանին տրամադրեց 6.9 միլիարդ դոլլար վարկ, որը ամենամեծ վարկն է այդ ֆոնդի պատմության մեջ: 1999 թ. - Միչիգանի դատարանը հայազգի բժիշկ Ջեք Գևորգյանին մեղավոր ճանաչեց էվթանազիայի համար:

Նմանատիպ նյութեր