211652_close_icon
views-count3182 դիտում article-date 19:02 26-03-2017

Սամվել Բադալյանը եւ Տիգրան Կիրակոսյանը՝ սամբոյի աշխարհի գավաթակիր

Մոսկվայում այսօր ավարտվեց Անատոլի Խառլամպիևի հուշամրցաշարը, որը նաև աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկն է: Մրցաշարի 62կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Բադալյանը հաղթել է բոլոր մրցակիցներին և հռչակվել աշխարհի գավաթակիր: 74կգ քաշային կարգում Մավրիկ Նասիբյանը զբաղեցրել է 2-րդ տեղը, իսկ 52կգ քաշային կարգում Ջոն Բալյանը՝ 3-րդ: Մարզական սամբոյի մրցաշարում վանաձորցի սամբիստ Տիգրան Կիրակոսյանը չեմպիոն է հռչակվել 57կգ քաշային կարգում, իսկ 82կգ քաշային կարգում արցախցի Դավիթ Գրիգորյանը զբաղեցրել է 3-րդ տեղը: Ընդհանուր հաշվարկովՀայաստանի սամբիստները Մոսկվայում նվաճել են 5 մեդալ՝ 2 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե:

Նմանատիպ նյութեր