211652_close_icon
views-count13776 դիտում article-date 20:05 26-03-2017

Կորտում Մարիա Շարապովայի բղավոցի առավելագույն ուժը կազմում է 105 դեցիբել (ռեկորդը գրանցվել է 2009 թվականին)

Շամիլ Տարպիշևը Մարիա Շարապովային հանձնել է «Ռուսական գավաթ» «Լավագույն ռուսաստանցի թենիսիստուհի 2004-2005» անվանակարգում և «ՌԴ Սպորտի Վաստակավոր վարպետ»-ի հավաստագիր։ Համաձայն Մարիա Շարապովայի հարցազրույցի, տրված իտալական ամսագրին, նա կրում է 43 համարի կոշիկ։ Մարիա Շարապովայի սիրելի կերակուրը տապակած պանրով սենդվիչներն են «Aroma espresso bar»-ի նյու յորքյան մասնաճյուղում։ Կորտում Մարիայի բղավոցի առավելագույն ուժը կազմում է 105 դեցիբել (ռեկորդը գրանցվել է 2009 թվականին), ինչը համարյա հավասար է ռեակտիվ ինքնաթիռի շարժիչի աղմուկին։ Մարիա Շարապովան հանդիսանում է ամբիդեկստր, այսինքն լավ է տիրապետում ինչպես աջ, այնպես էլ ձախ ձեռքին։ 2009 թվականի նոյեմբերին նա գլխավորել է ամենահարուստ ռուս մարզիկների վարկանիշը՝ ըստ «Ֆինանս» ամսագրի։ 2012 թվականի հուլիսի 27-28-ը Մարիա Շարապովան եղել է Ռուսաստանի հավաքականի դրոշակակիրը (այդ դերում առաջին կինը) Լոնդոնի 2012 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունում։

Նմանատիպ նյութեր