211652_close_icon
views-count2124 դիտում article-date 13:18 26-03-2017

Բելառուսում շարունակվում են երեկվանից սկսած ցույցերն ու ձերբակալությունները

Բելառուսի ոստիկանության հատուկ ջոկատը (ОМОН) Մինսկի «Հոկտեմբերյան» հրապարակ մտնող մի քանի տասնյակ քաղաքացիների է ձերբակալել, որոնք պահանջում էին ազատ արձակել մարտի 25-ին բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածներին: Հայտնում է [url=http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/4126201]ՏԱՍՍ[/url]-ը: «Ազատ արձակեք մեր երեխաներին»,- վանկարկել են այսօր Մինսկի «Հոկտեմբերյան» հրապարակում հավաքվածները: Հիշեցնենք, որ մարտի 25-ին «Ազատության օրը» (День воли) Բելառուսում հակակառավարական ցույցերի մասնակիցների նկատմամբ ոստիկանությունը բռնություն է կիրառել՝ ձերբակալելով 300 մարդու, այդ թվում՝ 25 լրագրողի: Իրավապահները հայտնում են, որ այսօր բողոքի ցույցեր են կազմակերպվել նաև Բելառուսի այլ քաղաքներում, որտեղ նույնպես տեղի են ունեցել զանգվածային ձերբակալություններ:

Նմանատիպ նյութեր