211652_close_icon
views-count10914 դիտում article-date 17:38 26-03-2017

«Այսպիսի խոզերի համար ես չեմ նվագի»․ Լյուդվիգ վան Բեթհովեն

Լյուդվիգ վան Բեթհովենը աչքի էր ընկնում իր ծայրահեղ կոպտությամբ։ Մի անգամ, երբ նա նվագում էր հասարակական վայրում, հյուրերից մեկն սկսեց խոսել տիկնոջ հետ։ Բեթհովենն ընդհատեց ելույթը և ասաց. «Այսպիսի խոզերի համար ես չեմ նվագի»: Ներողությունները և համոզելու փորձերն ապարդյուն էին։ Մեկ ուրիշ անգամ Բեթհովենը հյուր էր գնացել իշխան Լիխնովսկուն։ Վերջինս շատ էր հարգում կոմպոզիտորին, և համարվում էր նրա ստեղծագործությունների սիրահարը։ Նա ուզում էր, որպեսզի Բեթհովենը նվագի հյուրերի համար։ Կոմպոզիտորը հրաժարվեց։ Լիխնովսկին սկսեց համառել և նույնիսկ հրամայեց կոտրել այն սենյակի դուռը, որտեղ փակվել էր Բեթհովենը։ Զայրացած կոմպոզիտորը լքեց կալվածքը և վերադարձավ Վիեննա։ Առավոտյան Բեթհովենը Լիխտովսկուն նամակ ուղարկեց։ «Իշխա՛ն, այն բանի համար, ինչ ես կամ, ես պարտական եմ ինձ: Կան և կլինեն հազարավոր իշխաններ, իսկ Բեթհովենը մեկն է»։ Չնայած բնավորության այդպիսի խստությանը՝ Բեթհովենի ընկերները նրան համարում էին շատ բարի մարդ։ Այսպես, օրինակ՝ կոմպոզիտորը երբեք չէր մերժում իր մտերիմների օգնության խնդրանքը․ «Իմ ընկերներից ոչ մեկը չպետք է ինչ-որ բանի կարիք ունենա, քանի դեռ ես ունեմ մի կտոր հաց: Եթե իմ դրամապանակը դատարկ է, և ես այս պահին չեմ կարող օգնել, ինձ մնում է նստել սեղանի մոտ և սկսել աշխատել, և շատ շուտով կկարողանամ օգնել նրան դուրս գալ վատ իրադրությունից Մի անգամ Բեթհովենն ու Գյոթեն Տեպլիցեում զբոսնելիս հանդիպեցին այդ ժամանակ այդտեղ գտնվող Ֆրանց կայսերը՝ շրջապատված իր շքախմբով և պալատականներով։ Գյոթեն, մի կողմ քաշվելով, խոնարհվել էր կայսեր դիմաց, իսկ Բեթհովենը հազիվ դիպչելով գլխարկին՝ անցել էր պալատականների կողքով։ Բեթոհովենի արտաքինը ևս խիստ տարբերվում էր ժամանակակիցների արտաքինից։ Նա գրեթե միշտ գտնվում էր անփութորեն հագնված և չսանրված վիճակում։

Նմանատիպ նյութեր