211652_close_icon
views-count2846 դիտում article-date 14:12 26-03-2017

Էրդողանը մտադիր է ևս մեկ հանրաքվե անցկացնել Եվրամիության հետ բանակցությունները դադարեցնելու վերաբերյյալ

Թուրքիան հնարավոր է հանրաքվե անցկացնի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների նպատակահարմարության հարցով։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է շաբաթ օրը՝ ելույթ ունենալով Անթալիայում։ Հայտնում է TRT-ի ռուսական ծառայությունը: Էրդողանը նշել է, որ Եվրամիության հարցում Թուրքիան կարող է հետևել Մեծ Բրիտանիայի օրինակին: «Եվ Եվրամիության հետ բանակցությունների հարցի վերաբերյյալ կարող ենք հանրաքվե անցկացնե;, և կանենք այնպես, ինչպես ժողովուրդը որոշի»,- ասել է Էրդողանը: Հիշեցնենք, Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության վերաբերյալ բանակցություններն ընթանում են 2005 թվականից։ 2016 թվականին Եվրամիությունը որոշեց սառեցնել բանակցությունները՝ 2016 թվականին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին Անկարայի «անհամաչափ» արձագանքի պատճառով։

Նմանատիպ նյութեր