211652_close_icon
views-count74923 դիտում article-date 08:07 26-03-2017

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ «ԶՎԱՐԹՆՈՑ» օդանավակայանից. Հայաստան ժամանեց ռուսական էստրադայի աստղ Լեոնիդ Ագուտինը.տեղի կունենա նրա և «Էսպերանտո» խմբի համերգը

Այսօր՝ մարտի 26-ին ժամը 4:40-ի սահմաններում, <<Զվարթնոց>> միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց Մոսկվա- Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը, որով Երևան ժամանեց ռուսական էստրադայի աստղ, կոմպոզիտոր, ՌԴ վաստակավոր արտիստ Լեոնիդ Ագուտինը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկոյան ժամը 19:00-ին Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում տեղի կունենա Լեոնիդ Ագուտինի և «Էսպերանտո» երաժշտական խմբի համերգը: Միջոցառումը կազմակերպել են Mezzo Production-ը և Prime Concert-ը: Երեկոյի ընթացքում հայ հանդիսատեսը կվայելի սիրված ստեղծագործություններ` կենդանի կատարմամբ: Սա երգչի երկրորդ այցն է Հայաստան: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+

Նմանատիպ նյութեր