211652_close_icon
views-count10066 դիտում article-date 23:40 25-03-2017

Ռուսական կայսրությունում սկսեցին երկրից վտարել ճիզվիտներին․ Պատմության այս օրը

421 թ. - համաձայն լեգենդի Վենետիկում սկսեցին կիրառել 12-ժամյա ռեժիմը: 1655 թ. - հոլանդացի գիտնական Քրիստիան Հյույգենսը հայտնաբերեց Սատուրնի արբանյակ Տիտանը: 1820 թ. - Ռուսական կայսրությունում սկսեցին երկրից վտարել ճիզվիտներին: 1821 թ. - Հունաստանը հռչակեց իր անկախությունը Օսմանյան կայսրությունից: 1908 թ. - ծնվել է Դևիդ Լինը, բրիտանացի հայտնի ռեժիսոր, ստացել է Սըր կոչումը, Օսկարի կրկնակի դափնեկիր (մահ. 1991 թ.): 1917 թ. - Վրաց ուղղափառ եկեղեցին անկախացավ Ռուսական կայսրությունից: 1983 թ. - Մայքլ Ջեքսոնը առաջին անգամ ցուցադրեց Լուսնային քայլվածք պարային շարժումը: 2002 թ. - հայտնաբերվեց էպիլեպսիայի գենը: 2007 թ. - մահացել է Անդրանիկ Մարգարյանը, հայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ վարչապետ և ՀՀԿ նախագահ (ծնվ. 1951):

Նմանատիպ նյութեր