211652_close_icon
views-count4421 դիտում article-date 20:52 25-03-2017

Լեոնիդ Ագուտինը ելույթ կունենա Երևանում

Սիրված ռուս երգիչ և կոմպոզիտոր, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Լեոնիդ Ագուտինը` «Էսպերանտո» երաժշտական խմբի հետ միասին հանդես կգա Երևանում: Ագուտինի երգերը սիրելի են թե' ավագ սերնդի, թե' ժամանակակից երիտասարդների համար: Նրա ամեն մի ստեղծագործություն հիթային էր, իսկ նրա ամեն մի ելույթ սպասելի էր հետխորհրդային յուրաքանչյուր հանդիսատեսի համար: Ագուտինի տաղանդը դրսևորվեց նաև ռուսաստանյան Голос մրցույթում, որի ժյուրի կազմում էր: Նրա սանը` երգչուհի Դարյա Անտոնյուկը, ճանաչվեց մրցույթի հաղթող: Ռուս երգչի երկրպագուների թիվը չի պակասել, ինչի մասին են վկայում նրա համերգների լեփ-լեցուն դահլիճները: Վերջերս նա հյուրախաղերով էր Ռուսաստանի կենտրոնական շրջանների քաղաքներում, նրան ուղեկցում էր կինը` Անժելիկա Վարումը: Ի դեպ, նրանց ընտանիքը երկարակյացներից է ռուսական շոու բիզնեսում: Այս տարի լրանում է նրանց համատեղ կյանքի 20 ամյակը: Ագուտինը անհամբերությամբ է սպասում երևանյան համերգին, ինչի մասին հայտնել է իր տեսաուղերձում ուղղված հայ հանդիսատեսին: Սպասվում է հիանալի երեկո, որի ընթացքում հայ հանդիսատեսը կվայելի սիրված երգչի սիրված ստեղծագործությունները` կենդանի կատարմամբ: Համերգը, որը տեղի կունենա մարտի 26-ին ժամը 19:00-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կազմակերպել են Mezzo Production-ը և Prime Concert-ը: Ինֆորմացիոն հովանավորն է VivaroNews-ը: Ի դեպ, Վիվառոն իր հաճախորդներին ընձեռել էր Ագուտինի համերգի տոմսեր շահելու հնարավորություն, խաղարկելով համերգի 40 տոմս:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր