211652_close_icon
views-count37077 դիտում article-date 20:51 25-03-2017

Պատգամավորության թեկնածուի նախաձեռնությամբ կազմակերպվեց ուխտագնացություն-հեծանվաերթ դեպի Էջմիածին․ նպատակը երիտասարդներին տանել առողջ ապրելակերպ ու հոգևոր կյանք․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը իր լիդերներով, ինչպես նաև ռեյտինգային թեկնածուներով ընտրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման իրենց տեսակետն են ներկայացնում հանդիպումներում։ Կուսակցությունը նաև հանրությանը տեղեկացնում է, որ իրենք ունեն առողջապահական խնդիրները լուծելու իրենց տեսլականը և անելու են ամեն ինչ, որպեսզի Հայաստանում զարգանա առողջ ապրելակերպը։ Այսօր՝ մարտի 25-ին, թիվ 2 ընտրատարածքի (Արաբկիր, Աջափնյակ և Դավիթաշեն) վարչական շրջաններն ընդգրկող ռեյտինգային թեկնածու Արման Ավագյանի նախաձեռնությամբ Երևանից դեպի Էջմիածին կազմակերպվել էր ուխտագնացություն-հեծանվաերթ։ Մասնակիցները հեծանիվներով Երևանի Արաբկիր վարչական շրջանից հասան մինչև Էջմիածին, որտեղ Սուրբ Հռիփսիմե վանքում կատարեցին մոմավառություն։ Իր խոսքում թեկնածու Ա․ Ավագյանը հայտնեց, որ հեծանվաերթի նպատակն է, որպեսզի երիտասարդ սերունդը առաջնորդվի դեպի առողջ ապրելակերպ և երբևէ չմոռանա, որ աշխարհիկ կյանքը այնքան կարևոր չէ, ինչքան հոգևորը։ Լուսանկարները՝ Սարգիս Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 114+
114+

Նմանատիպ նյութեր