211652_close_icon
views-count9215 դիտում article-date 23:05 25-03-2017

Տեղի է ունեցել կրթության ոլորտի 25 հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ համաժողով

Այսօր Երևանում՝ Կոնգրես հյուրանոցի Պիկասո դահլիճում, տեղի է ունեցել կրթության ոլորտի 25 հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ համաժողով, որի ընթացքում քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները, հիմնախնդիրները և լուծման հեռանկարները: Համաժողովին ներկա են գտնվել նաև ՀՀ ԱԺ պատգամավորության ՀՀԿ-ական թեկնածուներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում քննարկվել են կրթական ոլորտի խնդիրներին առնչվող հարցեր, ներկայացվել են պետական կարևորություն ունեցող խնդիրներ: Համաժողովի քննարկումների ընթացքում ելույթներով հանդես են եկել կրթության ոլորտի մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Անդրադարձ է կատարվել ոլորտի բարեփոխումներին և հետագա քաղաքականությանը վերաբերող հարցերին: Ներկայացվել են Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի կրթական ոլորտի դրույթները: Համաժողովի ավարտին ընդունվել է համատեղ հայտարարություն, որը կոչ է անում առաջիկա խորհրդարանական ընտրություններում աջակցել Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Ընդունված հայտարարությունը, որին միացել են համաժողովին ներկա հասարակական կազմակերպությունները, ներկայացնում ենք ստորև: «Մեր օրերում պետության հաջողության գլխավոր երաշխիքը կրթված սերունդն է, բարեկեցության աղբյուրը՝գիտելիքը: Մեր երազած երկիրը ինտելեկտուալ Հայաստանն է: Հետևաբար կրթությունը պետք է լինի որակյալ ու հասանելի բոլորի համար: Որակյալ մասնագետները մեր երկրում միշտ պետք է լինեն պահանջված և իրենց թիկունքում զգան պետության աջակցությունը: Պետությունների տնտեսական զարգացման կարևոր գրավականներից մեկը գիտության և բարձր տեխնոլոգիաների այնպիսի ուղղությունների կայացումն է, որոնք ստեղծում են հավելյալ արժեք: Տարիներ շարունակ մենք կարողացել ենք արձանագրել հաջողություններ և ունեցել ենք տեսանելի նվաճումներ գիտության ոլորտում: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նման հաջողությունների մենք այսօր ևս ականատես ենք լինում, սակայն Հայաստանում արտադրված կիրառական գիտական արդյունքները պետք է մրցունակ լինեն համաշխարհայիննորարարություններիշուկայում: Այդ իսկ պատճառով գիտությանը հատկացվող հիմնական ֆինանսական աջակցությունը պետք է ուղղվինաև դեպի իրականում կիրառելի, շոշափելի արդյունքներ նախանշող, հեռանկարային ուղղություններ: Մենք պետք է ձևավորենք խրախուսական միջավայր գիտությամբ զբաղվելու և որակյալ գիտական արտադրանք ստեղծողների համար: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության, մշակույթի ոլորտումորպես շահագրգիռ կազմակերպություններ և որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ մենք կարևորում ենք մի շարք խնդիրներում պետության հոգատարու հետևողական վերաբերմունքը, մասնավորապես՝ - գիտական ենթակառուցվածքների և գիտության զարգացման արդի պահանջների համապատասխանեցումը, - կրթական ծրագրերի անբավարար մակարդակ և առկա պահանջների անհամապատասխանությունը, - դասագրքերի բովանդակության չափանիշների և կազմման թերի մեթոդաբանությունը, - կրթական գործընթացում նորարարական և տեխնոլոգիական կրթական մեթոդների կիրառման փոքր ծավալները, - գյուղական դպրոցներում որակյալ ուսուցում ապահովելու համար առկա մանկավարժական և նյութատեխնիկական միջոցների անբավարարությունը, - բուհ-գիտահետազոտական կազմակերպություն-աշխատաշուկա համագործակցու¬թյանոչ բավարար մակարդակը։ Մեր նպատակն է. ունենալ ինտելեկտուալ Հայաստանի հիմնաքար հանդիսացող, ժամանակակից հմտություններով և լայն մտածելակերպով օժտված շրջանավարտներ տվող կրթագիտական համակարգ: Մենք համաժողովի մասնակից ներքոստորագրյալ կազմակերպություններս, • գնահատելով Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործունեությունը, իրատեսական և գործնական մոտեցումները կրթության և գիտության, մշակույթի ոլորտում առկա խնդիրների լուծման գործում, • կարևորելով ՀՀ նոր սահմանադրությամբ խորհրդարանի ստանձնած լիազորությունները, ինչպես նաև նրա պատասխանատու ու որոշիչ դերակատարությունը մեր երկրի հանրային –պետական կյանքում, • ընդգծելով պետության կրթական անվտանգության ու առաջընթացի հարցերում մեր մասնագիտական և քաղաքացիական ջանքերը ներդնելու պատրաստակամությունը՝ կոչ ենք անում առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Հանրապետական Կուսակցության ծրագրում նշված խնդիրների լուծմանը հնարավորություն տալու համար քվեարկել Հայաստանի Հանրապետական Կուսակցության և նրա թեկնածուների օգտին»: Հայտարարությանը միացել են թվով 25 հասարակական կազմակերպություններ:

Նմանատիպ նյութեր