211652_close_icon
views-count8095 դիտում article-date 22:05 25-03-2017

Տեղի է ունեցել մշակույթի ոլորտի 57 հասարակական կազմակերպությունների հանդիպումը Արմեն Ամիրյանի հետ

Այսօր Երևանում՝ Էլիտ Պլազա բիզնես կենտրոնի Մանթաշով սրահում, տեղի է ունեցել մշակույթի ոլորտի 57 հասարակական կազմակերպությունների հանդիպումը ՀՀ մշակույթի նախարար պարոն Արմեն Ամիրյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտի խնդիրներին առնչվող հարցեր, ներկայացվել են պետական հոգածություն պահանջող խնդիրներն ու անելիքները: Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես են եկել մշակութային ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Առկա խնդիրների և հետագա անելիքների առնչությամբ ելույթ է ունեցել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Ներկայացվել են Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրում մշակույթի ոլորտին վերաբերող դրույթները: Ելնելով մշակույթի ոլորտում առկա խնդիրների լուծման գործում Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից առաջարկվող իրատեսական ծրագրերից ու որդեգրած քաղաքականությունից` հանդիպմանը ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները առաջարկել են ընդունել հայտարարություն` 2017թ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին քվեարկելու Հայաստանի հանրապետական կուսակցության ու նրա թեկնածուների օգտին: Առաջարկված հայտարարությունն ընդունվել է հանդիպմանը ներկա 57 հասարակական կազմակերպությունների կողմից:

Նմանատիպ նյութեր