211652_close_icon
views-count3464 դիտում article-date 17:50 25-03-2017

Կողոպուտ Մոսկվայում. հետախուզվողը հայտնաբերվեց

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 24-ին, ժամը 13.40-ին, բաժին է ներկայացել 1983 թ. ծնված Ս. Գալստյանը։ Նա 2016թ. դեկտեմբերի 20-ից ՌԴ Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է նախաձեռնողին:

Նմանատիպ նյութեր