211652_close_icon
views-count2575 դիտում article-date 14:43 25-03-2017

Ձայնագրությունները խնդրել ենք պարոն Իոնիսյանից, հիմա գնում են ուսումնասիրություններ. Տիգրան Մուկուչյան

Բոլոր ձայնագրությունները խնդրել ենք պարոն Իոնիսյանից, վերցրել ենք, հիմա գնում են ուսումնասիրություններ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով երեկ Sut.am կայքում հրապարակված աղմկահարույց ձայանգրություններին: Հիշեցնենք, որ երեկ Sut.am կայքի հրապարակած ձայնագրություններում մարզերի և Երևանի 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրեններ հեռախոսով պատմել են իրենց հավաքագրած ցուցակների մասին: Տ. Մուկուչյանը նշեց, որ պետք է այդ ամբողջը լսել, յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է մեկ առանձին փաստական հանգամանք. «Կլսենք, արդյունքում՝ ինչպիսի՞ն կլինեն դիրքորոշումները, դրանց վերաբերյալ կիրազեկենք»: ԿԸՀ նախագահը նաև հայտնեց, որ «Ելք» դաշինքի անդամ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի դիմումը՝ թեկնածու Առաքել Մովսիսյանի թեկնածությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ քննարկվելու է այսօր:

Նմանատիպ նյութեր